Վարշավան կարող է զբաղեցնել Լոնդոնի տեղը Եվրամիությունում. Լեհաստանի ԱԳՆ
Լեհաստանի արտգործնախարար Յացեկ Չապուտովիչը հայտարարել է, որ Լեհաստանը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը Եվրամիությունում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով РАР գործակալությանը:
«Միությունն ավելի փոքր կլինի բնակչության թվաքանակի, տնտեսական ներուժի, ռազմական ուժի և աշխարհում ունեցած ազդեցության տեսանկյունից: Հարցն այն է, թե ինչ դեր կխաղա Լեհաստանը` Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո»,-ասել է Չապուտովիչը:
Նա կարծում է, որ փետրվարի 3-ին սկսվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Լեհաստան «նույնպես խորհրդանշական է, քանի որ Լեհաստանին ներկայացնում է որպես պետություն, որը կարող է զբաղեցնել Մեծ Բրիտանիայի նախկին տեղը»:
«Ես կարծում եմ, որ ԵՄ-ում Լեհաստանի դերը կաճի, չնայած որ դա էլ չի լինի նախկին միությունը»,-եզրափակել է իր խոսքը Լեհաստանի արտգործնախարարը:
Հունվարի 31-ին` ժամը 23:00-ին Մեծ Բրիտանիան դուրս է եկել Եվրամիության կազմից:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի