Կույր տղամարդն ավտովթարից հետո սկսել է կրկին տեսնել
Լեհաստանում մեքենան հարվածել է կույր տղամարդուն, որից հետո նա նորից սկսել է տեսնել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լեհական Polsat News հեռուստաալիքին:
Յանուշ Գորայը կուրացել էր 20 տարի առաջ, երբ նրա մոտ ալերգիկ ռեակցիայի հետևանքով խնդիրներ էին առաջացել աջ աչքի ցանցաթաղանթի հետ, իսկ ձախ աչքը կարողանում էր տարբերակել միայն լույսն ու առարկաների ձևը:
Ճանապարհատրանսպորտային պատահարից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի բուժեն ազդրի կոտրվածքը: Նա այնտեղ անցկացրել է երկու շաբաթ, իսկ երբ դուրս է գրվել, հասկացել է, որ երկու աչքով էլ տեսնում է: Բացի այդ, նրա տեսողությունը գրեթե իդեալական է դարձել:
Բժիշկները չեն հասկանում, թե ինչպես է դա տեղի ունեցել, քանի որ տղամարդը հրաժարվել է մասնակցել հետազոտություններին: Անձամբ Գորայը հակված է կարծել, որ տեսողությունը վերականգնվել է գլխով երկու հարվածի արդյունքում` սկզբից մեքենային, հետո` ասֆալտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց