Հակագազով ուղեւորը խուճապ է առաջացրել ինքնաթիռում
American Airlines ավիաընկերության ուղեւորին հեռացրել են Դալաս-Հյուսթոն չվերթից, քանի որ նա հրաժարվել է հանել իր հակագազը, որի հետեւանքով ինքնաթիռում խուճապ է սկսվել, հաղորդում է Fox News-ը:
Ուղեւորներից մեկը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է հակագազով տղամարդու լուսանկարը նախքան նրան ինքնաթիռից հեռացնելը:
Ուղեւոր Ջոզեֆ Սեյը գրել է, որ ինքնաթիռում շատերը կասկածել են, որ տղամարդը որոշել է թունավորել նրանց եւ հագել հակագազ չտուժելու համար:
Արդյունքում թռիչքը կայացել է մեկ ժամ ուշացումով:
Բացի այդ, հակագազ կրող տղամարդը փորձել է ինչ-որ հայտարարություն անել, սակայն նրան թույլ չեն տվել եւ արագ դուրս են բերել ինքնաթիռից:
Ավիաընկերությունը հաստատել է, որ այդպիսի միջադեպ իսկապես տեղի է ունեցել: Ընկերության աշխատակիցները նաեւ պատմել են, որ ավելի ուշ տարօրինակ ուղեւորը մեկնել է մեկ ուրիշ չվերթով, սակայն արդեն առանց հակագազի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց