Եվրոպայում դաջվածքների որոշ գույների կիրառումն արգելվել է
Եվրոպայում դաջվածքները կարող են մասամբ արգելվել ՝ մարդու մարմնի վրա դրանց բացասական ազդեցության վտանգի պատճառով: Այդ մասին հայտնում է 20min.ch- ը:
Այսպիսով, Եվրոպական քիմիական գործակալությունը (ECNA) Եվրոպական հանձնաժողովի հրամանով պատրաստել է արգելված 4 հազար քիմիական նյութերի ցանկ, որը ներառում է կանաչ և կապույտ գունանյութեր, որոնք օգտագործվում են որպես դաջվածքների արտադրության հիմք:
Գերատեսչությունում նշել են, որ դաջվածքների համար օգտագործվող թանաքը պարունակում է ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր, որոնք կարող են առաջացնել մաշկի հետ կապված խնդիրներ, ներառյալ ալերգիկ ռեակցիաների և քորի առաջացում: Բացի դրանից, դրանք մեծացնում են վտանգավոր հիվանդությունների ռիսկը և կարող են նույնիսկ ազդել ծննդաբերության գործառույթի, պտղի զարգացման վրա:
Նշվում է, որ Շվեյցարիայում այդ գործողության դեմ ընդվզողները սկսել են բողոքի ակցիաներ՝ ստորագրահավաքով պահանջելով դաջվածքների համար նախատեսված քիմիական նյութերը հանել արգելքից:
Դաջվածքների մասնագետները կարծիք են հայտնել, որ նույնիսկ արգելքի դեպքում նրանք չեն հրաժարվի այդ գունանյութերից և հարկ եղած դեպքում դրանք կներկրեն արտերկրից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց