Ա սերիա․ Լացիոն ջախջախեց ՍՊԱԼ-ին, Միլանը չհաղթեց 10 հոգով մնացած Վերոնային
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ։
Հռոմի «Լացիոն» սեփական հարկի տակ ուժերն էր չափում ՍՊԱԼ-ի հետ։ Սիմոնե Ինձագիի թիմը ջախջախեց մրցակցին 5-1 հաշվով։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն և Ֆելիպե Կայսեդոն։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Բոբի Ադեկանյեն։ Վերջինս խփեց Ա սերիայում իր առաջին գնդակը։ ՍՊԱԼ-ի միակ գնդակը խփեց Սիմենո Միսիրոլին։
«Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վերոնային»։ «Ռոսոներիները» միավորներ կորցրին 22-րդ տուրի խաղում։ Հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Դավիդե Ֆարաոնին առաջ մղեց հյուրերին։ 29-րդ րոպեին Հական Չալխանողլուն հաղասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ կեսում «Վերոնան» մնաց 10 հոգով, բայց «Միլանը» չկարողացավ օգտվել թվային առավելությունից։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը