Ֆրանսիան Ուհանից տարհանել է 30 երկրների քաղաքացիներին
30 երկրների քաղաքացիներ գտնվում են ֆրանսիական երկրորդ չվերթում, որը մեկնել է Չինաստանի Ուհան քաղաքից, որը համարվում է կորոնավիրուսի տարածման կենտրոնը, հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Առաջին չվերթով Ֆրանսիան Ուհանից տարհանել էր շուրջ 200 համաքաղաքացիներին: Նրանք ուրբաթ ժամանել էին Ֆրանսիայի հարավում գտնվող Իսթր քաղաքի օդանավակայան: Բոլոր ժամանածներն այժմ գտնվում են երկու շաբաթ տեւողությամբ կարանտինում: Երկրորդ չվերթը պետք է Ֆրանսիա ժամանի կիրակի:
«Երկրորդ չվերթով ժամանելու են 30 տարբեր ազգությամբ բազմաթիվ եվրոպացիներ»,-ասել է Լե Դրիանը RTL ռադիոկայանի եթերում:
«Մենք ստանձնել ենք մեր պատասխանատվությունը (օգնել տարհանել ուրիշ եվրոպական երկրների քաղաքացիներին՝ խմբ.) եւ համերաշխ ենք եվրոպացիների հետ: Նրանց մեծամասնությունը կվերադառնա իրենց երկրներ ժամանելուց (Ֆրանսիա՝ խմբ.) անմիջապես հետո»,-նշել է նա:
Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները տեղեկացրել էին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին, որն այժմ հայտնի է որպես 2019-nCoV կորոնավիրուս:
Նոր կորոնավիրուսի հետեւանքով Չինաստանում արդեն զոհվել է 304 մարդ, վարակված է շուրջ 14.4 հազար մարդ: Եւս 100 մարդ Չինաստանի սահմաններից դուրս շուրջ 20 երկրում վարակված է այդ հիվանդությամբ: ԱՀԿ-ը ճանաչել է համաճարակը որպես միջազգային նշանակություն ունեցող արտակարգ դրություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց