Ղազախստանում Պոմպեոն կոչ է արել պաշտպանել Չինաստանում մահմեդականների իրավունքները
Կիրակի՝ փետրվարի 2-ին, Նուր Սուլթանում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւի հետ: Մինչ այդ նա արդեն զրուցել է իսլամ դավանող էթնիկ ղազախների բարեկամների հետ, որոնք տեղափոխվել էին Սինցզյան չինական նահանգի վերադաստիարակման ճամբար կամ անհայտ կորել, հաղորդում է DW-ը:
Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդի եւ Պոմպեոյի հանդիպման ժամանակ քննարկվել են մարդկանց առուվաճառքի, ինչպես նաեւ միլիոնավոր ույղուր մահմեդականների եւ էթնիկ ղազախների ճակատագրի մասին հարցեր, որոնք գտնվում են Ղազախստանի սահմանի հարեւանությամբ Չինաստանի Սինցզյանի ինտեգրված ճամբարներում:
Պոմպեոն կոչ է արել երկրի ղեկավարությանը միանալ Չինաստանի վրա ճնշում գործադրելու արշավին:
«ԱՄՆ-ը դիմում է բոլոր երկրներին՝ կոչ անելով միանալ եւ պահանջել վերջ դնել այդ ճնշումներին: Մենք կոչ ենք անում ապահովել անվտանգ ապաստան Չինաստանից փախստականների համար»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ DW-ին տված հարցազրույցում Ղազախստանի նախագահ Տոկաեւը հայտարարել էր, որ Սինցզյանում բնակվում են Չինաստանի քաղաքացիներ, իսկ «միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ներկայացվող բացմաթիվ հաղորդագրություններ չեն համապատասխանում իրականությանը»: Ըստ Տոկաեւի՝ «Ղազախստանը չպետք է դառնա այսպես կոչված համաշխարհային հակաչինական ճակատի տարածք»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի