Նարկոբարոն Էլ Չապոյի դուստրն ամուսնացել է սկանդալային հանցագործի զարմիկի հետ
«Էլ Չապո» մականունով մեքսիկացի նարկոբարոն Հոաքին Գուզմանի դուստրն ամուսնացել է մեկ ուրիշ նարկոկարտելի ժառանգորդի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով մեքսիկական ԶԼՄ-ներին:
Ալեհանդրա Ժիզել Գուզմանի ընտրյալը հանցագործ աշխարհում հայտնի Բլանկա Մարգարիտա Կազարեսի զարմիկն է:
Պսակադրությունը կայացել է հունվարի 25-ին Սինալոա նահանգի մայրաքաղաք Կուլյականի մայր տաճարում:
Այդ պահին եկեղեցում գտնված մարդիկ պատմել են, որ տեսել են շռայլ հարսանիք, սակայն չեն ճանաչել նորապսակներին:
Գործակալությունը գրում է, որ 2007 թվականին փեսացուի տխրահռչակ բարեկամուհու նկատմամբ սահմանվել էին պատժամիջոցներ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից «նրա՝ փողերի լվացման հնարամիտ սխեմայի» եւ «Սինալոա» նարկոկարտելի անդամների հետ կապ ունենալու համար:
Չնայած ինքը՝ Էլ Չապոն, ցմահ բանտարկված է ԱՄՆ-ում՝ նրա նարկոբիզնեսը որեւէ վնաս չի կրել նրա որդիների ղեկավարության ներքո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց