Թբիլիսիում ձերբակալել են իր երեխաներին եւ ամուսնուն ծեծած Մոլդովայի քաղաքացուն
Մոլդովայի 33-ամյա քաղաքացուն Թբիլիսիում ձերբակալել են ընտանեկան բռնության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը ։
Քննությունը պարզել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ ՝ մեղադրյալը ֆիզիկական եւ բանավոր վիրավորանքներ է հասցրել իր 34-ամյա կնոջը, ինչպես նաեւ 10 եւ 15 տարեկան երեխաներին:
ՆԳՆ-ում հայտարարում են, որ այդ փաստն արդեն առաջինը չէ, եւ մեղադրյալի ընտանիքի անդամների նկատմամբ բռնի գործողությունները եղել են սիստեմատիկ:
Մոլդովայի քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի անչափահաս անձանց եւ ընտանիքի այլ անդամների նկատմամբ ընտանեկան բռնության փաստով: Ձերբակալվածին սպառնում է 1-3 տարվա ազատազրկում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի