Արաբական պետությունների լիգան մերժել է Թրամփի «դարի գործարքը»
Արաբական պետությունների լիգան շաբաթ օրը արտակարգ նիստի արդյունքներով մերժել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման «դարի գործարքը»՝ այն անվանելով անարդար, եւ կոչ է արել միջազգային հանրությանը դիմակայել այն իրականացնելու Իսրայելի փորձերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՊԼ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով շաբաթ օրը արտակարգ նիստ է անցկացրել «դարի գործարքը» քննարկելու համար։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ Հեյթը ավել վաղ հայտարարել էր, թե ԱՄՆ պլանի հետ առաջին ծանոթությունը ցույց է տալիս, որ պաղեստինցիների իրավունքներն իրենց հողում խախտվում են։
ԱՊԼ-ն ընդգծել է, որ խնդրի լուծման ռազմավարական տարբերակը արաբական խաղաղ նախաձեռնության հիման վրա պլանն է, որը 2002թ․ ընդունվել է Բեյրութում։
Կազմակերպությունը նաեւ նախազգուշացրել է Իսրայելին գործարքն իրականացնելու փորձերի հետեւանքների մասին եւ դրանց համար պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի վրա։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում դիմակայել Իսրայելի կառավարության ցանկացած իրական գործողությունների»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց