ԱՄՆ-ում կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է հայտարարվել առողջապահության ոլորտում
ԱՄՆ առողջապահության և մարդկային ռեսուրսների նախարար Ալեքս Ազարն ուրբաթ օրը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսն արտակարգ իրավիճակ է հայտարարվել առողջապահության ոլորտում, հայտնում է Fox News-ը:
Փետրվարի 2-ից Չինաստանի Հուբեյ նահանգից վերադարձող ԱՄՆ քաղաքացիների նկատմամաբ 14-օրյա կարանտին կսահմանվի: Միևնույն ժամանակ, Չինաստանի այլ շրջաններից վերադարձող ամերիկացիները պետք է ստուգման ենթարկվեն` կորոնավիրուսի հավանական ախտանիշների բացահայտման համար:
Ազարը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք կարող են կորոնավիրուսային վարակի վտանգ ներկայացնել:
Երկրի Ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ կիրակի օրվանից Չինաստանից ժամանող բոլոր չվերթները կուղարկվեն ԱՄՆ 7 օդանավակայաններ, որոնք հատուկ սարքավորված են կորոնավիրուսի առկայությունը բացահայտելու նպատակով ուղևորներին ստուգելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց