Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից
Մեծ Բրիտանիան այսօր Լոնդոնի ժամանակով 23:00-ին (փետրվարի 1-ի 03:00 երևանյան ժամանակով) պաշտոնապես դուրս եկավ Եվրամիության կազմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իրադարձությանը նախորդած խոսքում կրկին անգամ նշել է, որ այժմ եկել է համախմբվելու և նոր հնարավորություններից օգտվելու ժամանակը: Նա ասել է, որ իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն շարժվում է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:
ԵՄ-ի հայտարարությունում նշվում է, որ այժմ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը և դառնում է երրորդ կողմ: «Թեև մենք ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք այս որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»,- գրված է հայտարարությունում:
Առանցքային փոփոխություններ այժմ տեղի չեն ունենա, քանի որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործելու է անցումային շրջանը: Եվրամիության օրենքների մեծ մասը կշարունակի գործել Միացյալ Թագավարությունում, մինչև Բրիտանիան համաձայնեցնի Եվրամիության հետ առևտրային համաձայնագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց