Պուտինը պատրաստակամություն է հայտնել օգնել Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինին, որում ցավակցություններ է հայտնել Չինաստանում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայության կայքը:
ՌԴ նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր հիվանդներին և համոզմունք է հայտնել, որ համաճարակի տարածումը կկանխվի ղեկավարության ջանքերի միջոցով:
«Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բարեկամական Չինաստանի ժողովրդին և տեղեկացրել է, որ Ռուսաստանի իրավասու մարմինները կենտրոնացած են չինական համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցության վրա, որպեսզի արագ հաղթահարեն այս համընդհանուր սպառնալիքը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր