Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ նշելով դրանց անօգտակարությունը
ԱՄՆ պատժամիջոցները Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, հաստատել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ԱՄՆ-ը հինգշաբթի ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են մտցվել ԻԱԷԿ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ հենց կազմակերպության դեմ։ Այժմ նրանց ակտիվները ԱՄՆ տարածքում, համաձայն ընդհանուր կանոնների, սառեցվել են։ Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց ցանկացած գործարք երկրորդային պատժամիջոցների առարկա կհանդիսանա։
«Պարոն Սալեհին նշանավոր գիտնական է եւ քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են (ԱՄՆ) հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում, որը դատապարտել է պատժամիջոցները։
Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» ամերիկյան քաղաքականությունը «վաղուց փակուղի է մտել»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց