«Բառերը բավարար չեն ցավը պատմելու համար». Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո (լուսանկարներ)
«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության մասին:
Կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել ամուսնու և չորս դուստրերի հետ՝ նշելով, որ «անսպասելի կորուստն ամբողջովին կոտրել է իրենց»:
«Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր»,-գրել է Վանեսա Բրայանթը՝ հավելելով, որ «բառերը բավարար չեն իրենց ապրած ցավը պատմելու համար»:
«Ինձ հանգստացնում է այն միտքը, որ Քոբին և Ջիջին միշտ էլ իմացել են՝ որքան շատ ենք իրենց սիրում: Մենք օրհնված ենք եղել մեր կյանքում այդպիսի մարդիկ ունենալու համար»,- հավելել է կինը:
Նա նաև գրել է, որ «ընտանիքը կշարունակի փորձել առաջ գնալ՝ իմանալով, որ Քոբին և Ջիջին վերևից լուսավորելու են իրենց ճանապարհը»:
Բացի այդ, Վանեսա Բրայանթը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած աղիաաղետի հետևանքով մյուս յոթ զոհերի ընտանիքներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոս Անջելեսում խիտ մառախուղի հետևանքով տեղի ունեցած ավիաաղետը խլել է 41-ամյա Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու կյանք: Ուղղաթիռի ղեկին եղել է փորձառու օդաչու Արա Զոբայանը, որն ունեցել է Բրայանթի վստահությունն ու հաճախակի է սպասարկել մարզիկին, նրա ընտանիքին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ