Այրել են «Ազատություն ռադիոյի» լրագրողուհու մեքենան
Լրագրողուհու մեքենա են այրել Լվովում, հարուցվել է քրեական գործ, հինգշաբթի տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայությունը։
«Այսօր՝ հունվարի 30-ին, ոստիկանության Գալիցկյան բաժին է դիմել լրագրողուհի եւ հայտնել, որ կեսգիշերին մոտ անհայտ անձն այրել է իր Mitsubishi Colt մեքենան, որը նա գիշերը թողել էր տան մոտ»,- ասվում է հաղորդագրությունում։
Ոստիկանության տվյալներով՝ լրագրողը հրդեհումը կապում է իր պրոֆեսիոնալ գործունեության հետ։
Դեպքի վայրում աշխատել են ոստիկանները, նրանք պարզել են, որ հրդեհի հետեւանքով վնասվել են մեքենայի թափքի առջեւի մասը եւ շարժչի հատվածը։ Հարուցվել է քրեական գործ «լրագրողի գույքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում» հոդվածով, որով նախատեսվում է 15 տարվա ազատազրկում։
«Ազատություն ռադիոյի» լրագրողուհի Գալինա Տերեշչուկը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ Լվովում դիմակով անհայտ անձը այրել է իր մեքենան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց