Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն ուշաթափվել է
Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոն, որն անցած տարի հրաժարվել էր գահից, ուշաթափվել է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։
Կայսերական պալատի գործերի վարչության տվյալներով՝ չորեքշաբթի նախկին միապետն ընկել է պալատի սենյակներից մեկում եւ որոշ ժամանակ կորցրել գիտակցությունը։ Դրանից անմիջապես հետո անցկացված բուժզննումը կատարվածի պատճառները չի պարզել։ Նշվում է, որ պատվավոր կայսրը արդեն վերականգնվել է եւ լավ է զգում։
Ակիհիտոն գահ է բարձրացել 1989 թվականին հոր մահից հետո եւ դարձել ճապոնացի առաջին միապետը, որը գահն զբաղեցրել է հետպատերազմյան սահմանադրության օրոք։ Նա գահից հրաժարվել է 2019 թվականի ապրիլի 30-ին, որից հետո նոր կայսր է դարձել նրա որդին՝ Նարուհիտոն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց