Սիրիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 40 000 բնակիչ փախստական է դարձել
Սիրիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող Իդլիբ նահանգի 40 000 բնակիչներ վերջին 24 ժամվա ընթացքում լքել են իրենց տները՝ սիրիական բանակի և ռուսական ավիացիայի հրետակոծության հետևանքով, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Տեղացի իրաապահների տեղեկությունների համաձայն` վերջին օրերին սիրիացիները մասսայականորեն լքում են Իդլիբ նահանգի հարավային և հարավարևելյան, ինչպես նաև Հալեպ նահանգի հարավային հատվածները:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ևս 39 377 մարդիկ լքել են Սիրիայի հյուսիսարևմտյան մարտական գոտիներում գտնվող իրենց տները: Բաշար ալ-Ասադի և Ռուսաստանի օդուժի կողմից մշտական հրետակոծության և ավիահարվածների հետևանքով բնակչությունը մասսայականորեն լքում է իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտնի է նաև, որ դեէսկալացիոն գոտու բնակավայրերի բնակիչները փախչում են Թուրքիայի հետ սահմանին համեմատաբար անվտանգ տարածքներ: Անցյալ տարվա նոյեմբերի սկզբից Սիրիայում ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 541 հազար մարդու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց