Կրեմլը մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հարցում ԽՍՀՄ-ի մեղավորության մասին Զելենսկու խոսքերը
Կրեմլում հայտնել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հարցում ԽՍՀՄ-ի մեղավորության մասին հայտնած կարծիքի հետ «ծայրահեղ անհամաձայնության» մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ուկրաինայի նախագահն իր համերաշխությունն է հայտնել լեհական ղեկավարության, մեր համոզմամբ, ծայրահեղ սխալ տեսակետի վերաբերյալ, որը վիրավորական է տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիների և ԱՊՀ քաղաքացիների համար, որոնց ծնողները, պապերը, ազգականներն իրենց կյանքն են տվել ֆաշիզմից Եվրոպայի` այդ թվում Լեհաստանի ազատագրման համար»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը կասկածանք է հայտնել, որ Զելենսկու այս կարծիքը համընկնում է ֆաշիստների դեմ կռված միլիոնավոր ուկրաինացիների հավատի և համոզմունքների հետ:
Մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում այդ կարծիքը չեն ընդունում, այն համարում են սխալ և վիրավորական «մեր պապերի հիշատակի» նկատմամբ:
Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները Պեսկովը գնահատել է որպես «կարգավորումից շատ հեռու»:
«Ես դեռևս չէի խոսի երկու երկրների հարաբերությունների մասին: Գիտեք, որ չնայած երկու երկրների ղեկավարների շփումների դրական դինամիկային, հարաբերությունները, ցավոք, դեռևս հեռու են կարգավորումից»,-ասել է Պեսկովը:
Զելենսկին հունվարի 27-ին Լեհաստան այցի ժամանակ այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայից հետո նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հարցում մեղքի մի մասը վերագրել է Խորհրդային միությանը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր