Իրանի նախագահը Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ վատագույնը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ վատագույնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Չէինք մտածում, որ ԱՄՆ-ում իշխանության կգա կառավարություն, որն աջակցում է ահաբեկիչներին եւ զբաղվում խարդախությամբ, այն վատագույնն է ԱՄՆ պատմության մեջ մնացած կառավարություններից, այն խնդիրներ է ստեղծում աշխարհի, իր դաշնակիցների, ընկերների եւ նույնիսկ սեփական ժողովրդի համար»,- ասել է նա իրանական հեռուստաընկերության եթերում:
2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանի դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից եւ կրկին պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի դեմ: Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ որ ԱՄՆ-ի նպատակն է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելը:
ԱՄՆ եւ Իրանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին հունվարի սկզբին Իրաքում ամերիկյան հատուկ գործողության հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: Իրանն ի պատասխան հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան բազաների դեմ: Պենտագոնի տվյալներով՝ հրթիռակոծության հետեւանքով տուժել է 34 ամերիկացի զինծառայող:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր