Empire State Building-ը լուսավորվել է «Լեյքերսի» գույներով` ի պատիվ Քոբի Բրայանտի հիշատակի
ԱՄՆ-ում գտնվող Empire State Building երկնաքերը հունվարի 27-ի երեկոյան «Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային թիմի գույներով է պատվել` ի պատիվ զոհված բասկետբոլիստ Քոբի Բրայանտի հիշատակի: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Twitter սոցիալական կայքի նյույորքյան տեսարժան վայրի էջում:
«Լուսավորումն այս երեկո մանուշակագույն և ոսկեգույն կլինի, որով հարգանքի տուրք կմատուցենք կյանքից վաղաժամ հեռացած բասկետբոլի լեգենդ Քոբի Բրայանտին, որը ոգեշնչման աղբյուր է եղել մոլորակի միլիոնավոր մարդկանց համար: Հոգով մնում ենք այս ողբերոգությանն առնչվող ընտանիքների, ընկերների և երկրպագուների կողքին»,- մասնավորապես ասվում է հայտարարության մեջ:
Empire State Building-ը համարվում է Նյու Յորքի ամենահայտի տեսարժան վայրերից մեկը, որը կառուցվել է դեռևս 1931 թվականին: Շենքի բարձրությունը 381 մետր է:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով տասը զոհերի թվում է եղել նաև բասկետբոլիստ Քոբի Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:
Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին:
Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցիացիայի հինգ չեմպիոնական տիտղոսի է արժանացել:
Բասկետբոլիստը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց