Հայրը գումար չունենալու պատճառով օդանավակայանում լքել է մանկահասակ երկու երեխաներին
Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ է հայտնի դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը, հայտնում է kp.ru կայքը:
Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:
Ոստիկանության աշխատակիցները կատարվածի մանրամասները դեռևս չեն պարզաբանում, սակայն հայտնի է, որ հոր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են:
Տեղեկությունների համաձայն` սա երեխաներին լքելու առաջին դեպքը չի եղել: Տղաները սթրեսային վիճակում են եղել, սակայն լաց չեն եղել: Պատմել են միայն հոր մասին:
Տղամարդը երեխաներին ասել է, թե նրանց մանկական ճամբար է բերել, և վերջիններիս հրահանգել է կանգնել ու իրենց վերցնող մարդկանց սպասել, ուշադիր լսել մեծերին, լաց չլինել: Տղաների խոսքով` հայրը խոստացել է գարնանը վերադառնալ նրանց հետևից:
Երեխաները մինչև խնամակալության վերաբերյալ որոշումների կայացումը կմնան հիվանդանոցում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց