Մոնղոլիան կորոնավիրուսի պատճառով կփակի Չինաստանի հետ սահմանը
Մոնղոլիայի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով պատրաստվում են փակել Չինաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև դադարեցնում են ուսումնական հաստատությունների աշխատանքն ու արգելում են զանգվածային հավաքները: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մոնղոլիայի կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 27-ից սկսած Չինաստանի հետ պետական սահմանի անցակետերը փակ կլինեն ինչպես մեքենաների, այնպես էլ հետիոտների համար: Հրամանի ժամկետների մասին տեղեկություն չկա:
Կառավարությունը կարգադրել է փակել նաև բոլոր համալսարանները, ինստիտուտներն ու մասնագիտական կրթական կենտրոնները մինչև 2020 թվականի մարտի 2-ը: Մինչև նույն ժամկետը դպրոցների ու մանկապարտեզների փակման մասին որոշումը ընդունվել էր դեռևս հունվարի 24-ին:
Երկրում արգելք է դրվել ցանկացած հասարակական միջոցառումների և զանգվածային հավաքների անցկացման համար:
Գործակալության տվյալներով՝ երկրում դեռևս վարակման դեպք չի գրանցվել, սակայն փոխվարչապետի հայտարարությունում ասված է, որ Մոնղոլիայում վարակի տարածման ռիսկը շարունակում է բարձր մնալ:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց