Արեւելյան Աֆրիկայում մորեխների հարձակումն ամենասարսափելին է վերջին 70 տարվա ընթացքում
Քաղցած մորեխների խմբերը ոչնչացնում են բերքն Արեւելյան Աֆրիկայում, ինչը միջատների ամենասարսափելի հարձակումն է վերջին տասնամյակում:
AP-ի տվյալներով՝ Քենիայում մորեխների հարձակումն ամենասարսափելին էր վերջին 70 տարում: Միջատներն այդտեղ հայտնվում են Եթովպիայից եւ Սոմալիից եւ իրենցից հետո թողնում ավիրված գյուղատնտեսություն երկրի այն մասում, որն արդեն իսկ տառապում է սովից:
ՄԱԿ-ում հայտարարել են, որ խնդիրը կարող է սրվել մարտին, երբ այդ շրջանում սկսվեն անձրեւները, ինչը կհանգեցնի նոր բուսականության ի հայտ գալուն: Մորեխները կարող են շատանալ 500 անգամ, եթե դրանց վերացման ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն:
Մորեխների մեկ փոքր խումբը կարող է օրական ուտել բերքը, որը կարող է կերակրել 35 000 մարդու:
Մորեխները նաեւ տարածվում են ուրիշ երկրներում, ինչպիսիք են Ուգանդան եւ Հարավային Սուդանը, որտեղ ֆերմերներն անհանգստանում են, որ իրենց բերքը կարող է հաջորդը լինել:
Մորեխների դեմ պայքարի համար անհրաժեշտ է շուջր 70 մլն դոլար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր