Հայտնի է դարձել Իսպանիային արտահանձնված օրենքով գող Տարոյի ճակատագիրը
Ռուսաստանը օրենքով գող Տարիել Օնիանիին (Տարո) Իսպանիային արտահանձնելու համար պայման է առաջադրել: Այս մասին հայտնում է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Նրա խոսքերով Իսպանիան Օնիանիին մեղադրում է հանցավոր խմբավորման անդամ լինելու եւ փողերի լվացման մեջ: Փողերի լվացումն ամենածանր հանցանքն է համարվում եւ այդ պատճառով էլ նրան 8.5 տարվա ազատազրկում է սպառնում: ՌԴ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է նյութը եւ ապացույցներ չի գտել, որ Օնիանին մասնակցել է փողերի լվացմանը: Դրանից ելնելով, ռուսական իշխանությունները պատրաստակամություն են հայտնել իսպանացիներին արտահանձնել Տարոյին, այն պայմանով, որ նրան կդատեն միայն հանցավոր խմբավորման անդամ լինելու համար:
Երկար բանակցություններից հետո Մադրիդը ստիպված էր համաձայնել: Նաեւ պարզ է դարձել Օնիանիի հետագա ճակատագիրը, որն, ըստ երեւույթին, ստիպված կլինի բանտից ազատվելուց հետո ապրել Իսպանիայում:
Ներկայումս Իսպանիայի իշխանությունները դիտարկում են Տարոյի համար նախատեսված ազատազրկման չափը: Մնացած միակ մեղադրանքով նրան սպառնում է 2-4 տարվա ազատազրկում: Հաշվելով արտահանձնումից առաջ նրա ձերբակալված ժամանակից մինչեւ դատարանի կողմից որոշման ընդունումը, Տարոն անազատության մեջ շատ կարճ ժամանակ է անցկացնելու: Իսկ բանտից դուրս գալուց հետո, ամենայն հավանականությամբ, նա կմնա Իսպանիայում:
Ռուսաստանում պարզել են, որ Օնիանին ապօրինի կերպով է ստացել ՌԴ անձնագիր, այդ պատճառով նա կարտահանձնվի որպես առանց քաղաքացիության անձ: Այս դեպքում Իսպանիայի օրենքը թույլ է տալիս, որ բանտարկյալը հետագայում մնա Իսպանիայում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր