Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Իդլիբ և Հալեպ նահանգներում
Սիրիական բանակի մարտիկները շաբաթ հաջողությամբ հարձակողական գործողություն են իրականացրել Իդլիբի նահանգի հարավ-արևելյան ուղղությամբ և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչների ամրակետից 4 կմ հեռավորության վրա գտնվող Մաարեթ Նաամանեում :
Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, կառավարական ուժերի հրետանին հարվածներ է հասցրել այս քաղաքի մուտքի մոտ հակառակորդի պաշտպանական գծերի ուղղությամբ:
Ավելի վաղ զորքերը հսկողության տակ էին առել Աբու-Ջրեյֆ, Թլեմանս, Թաքքանա, Մաար-Շամարին բնակելի կետերը և Մաարեթ-Նաամանի արվարձանները: Զինյալների թվում տասնյակ զոհեր և վիրավորներ կան:
Սիրիական հրետանին գիշերը ինտենսիվ հարվածներ է հասցրել Հալեպի արևմտյան մերձակայքում գտնվող խմբավորումների դիրքերին: Ինչպես հաղորդել է SANA գործակալությունը՝ զինյալների շարքերում զգալի կորուստներ կան:
Հաղորդվում է, զորքերը հակառակորդի ուղղությամբ հարձակում են իրականացնում սահմանային գծի ամբողջ երկայնքով՝ Ջամիաթ-էզ-Համրա բնակելի թաղամասից մինչև Ռաշիդին միկրոշրջան: Կրակը շարունակվում է Հան-էլ-Ասալ, Էլ-Մանսուրա, Բուհուս և Քֆար-Նահա բնակավայրերում գտնվող ահաբեկիչների ամրակետերի ուղղությամբ:
Շաբաթ Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ուղարկել ուղերձ, որում նշվում է, որ կառավարական զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Իդլիբ և Հալեպ նահանգներում «օգնության համար սիրիական բանակին դիմած խաղաղ բնակիչների պաշտպանության նպատակով»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց