Լիբանանցի նախարարը կառավարության առաջին նիստին նախընտրել է գնալ տաքսիով, քան թիկնապահներով ավտոշարասյամբ
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ռամզի Մաշրիֆիյան կառավարության առաջին աշխատանքային նիստին լիբանանցի պաշտոնյաների համար սովորական դարձած զինված թիկնապահներով ավտոշարասյան փոխարեն տաքսիով է գնացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լիբանանյան MTV հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով` հունվարի 24-ին կառավարության գլխավոր մուտքին տաքսի է մոտեցել, որը կանգնեցվել է թիկնապահների կողմից:
Այցի նպատակների մասին հարցին վարորդը պատասխանել է, որ իր մեքենայում նախարարն է: Ուժայինները տաքսու վարորդի պատասխանը որպես կատակ են ընդունել, սակայն, այնուամենայնիվ, ստուգելով վարորդի ու ուղևորի փաստաթղթերը, զարմացած են մնացել, որ մեքենայում իրոք նախարարն է եղել:
«Նման իրադարձությունն աննախադեպ է հանրապետությունում, քանի որ նախարարները տեղաշարժվում են թիկնապահներով ավտոշարասյան հետ»,-նշում է լիբանանյան աղբյուրը:
Լրագրողներին հաջողվել է տեղեկանալ, որ Մաշրիֆիյան սեփական մեքենա ունի, սակայն իր իսկ պնդմամբ` նախընտրում է երթևեկել տաքսիով:
Հայտնի է դարձել նաև, որ կառավարության շենքից դեպի Զբոսաշրջության նախարարություն Մաշրիֆիյան մեկնել է արդեն կառավարության խոսնակի մեքենայով, որը վարել է վերջինիս վարորդը, սակայն նախարարը հրաժարվել է թիկնապահներից:
Հունվարի 22-ին Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է 20 նախարար-տեխնոկրատներից բաղկացած կառավարության նոր կազմը` վարչապետ Հասան Դիյաբի գլխավորությամբ: Առաջին անգամ Լիբանանի կառավարությունը կազմված չի լինելու քաղաքական գործիչներից և կուսակցությունների ներկայացուցիչներից: Կառավարության կազմում ներառվել է 6 կին, իսկ Զեյնա Աքրը դարձել է արաբական աշխարհում պաշտպանության առաջին կին նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց