Սկանդալ Վաշինգտոնում
Յովանովիչը Կիեւում նշանակում է ստացել 2016 թվականին դեռեւս հանրապետական նախագահ Բարաք Օբամայի օրոք, իսկ 2019-ի մայիսին իր պաշտոնը թողել է Թրամփի անձնական պահանջով, որը նրան մեղադրել է չեզոքություն չպահելու մեջ: Դիվանագետի հրաժարականը տեղի էր ունեցել դեռեւս մինչ Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից պաշտոնի ստանձնումը:
Անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ում բռնկվել էր խոշոր սկանդալ այն պնդումների պատճառով, որ Թրամփը հեռախոսային զրույցի ժամանակ ճնշում է գործադել Զելենսկու վրա այն նպատակով, որ Կիեւին դրդի վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարին օգնելու 2020 թվականին ընտրվել երկրորդ ժամկետ: Ենթադրություններ էին հայտնում, որ Սպիտակ տան ղեկավարը իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի օժանդակությամբ փորձել է զրուցակցից հասնել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննության՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության ցուցաբերման դիմաց: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկում են դեմոկրատները, այսպիսի կասկածների հիման վրա հայտարարել էր հանրապետական Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ գործարկելու մասին:
Բայդենը հիմա Թրամփի ամենահավանական մրցակիցն է 2020 թվականի նախագահական ընտրություններում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց