Գինու գործարանի աշխատակիցը պատահաբար կոյուղու մեջ է լցրել մի քանի հազար լիտր գինի եւ զրկվել աշխատանքից
Կանադայում Mission Hill գինու գործարանի աշխատակիցը հեռացվել է աշխատանքից, երբ պատահաբար կոյուղու մեջ մի քանի հազար լիտր գինի է լցրել, հաղորդում է CTV-ը:
Այդ որոշումը կայացվել էր բավականին երկարատեւ դատավարության արդյունքում, որը սկսվել էր 2018 թվականի նոյեմբերին տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո:
Բրենթ Քրոզյեն աշխատում էր գինեգործարանում երկար տարիներ շարունակ: Նրա պարտավորությունների շրջանակում էր գինու խառնումն ու բաշխումը ռեզերվուարներում: Յուրաքանչյուր 15 րոպեի ընթացքում նա նաեւ պետք է ստուգեր ռեզերվուարների կլապանները:
Սակայն Քրոզյեն բաց էր թողել մեկ կլապանի ստուգումը, ինչի հետեւանքով 5 680 լիտր սովինյոն բլան գինի էր արտահոսել:
Գինեգործարանը գնահատել է հասցված վնասը շուրջ 162 500 դոլարի չափով:
Մեկ ամիս անց Քրոզյեն ստացել էր իրեն աշխատանքից ազատելու մասին նամակը: Այնուհետեւ նա դիմել էր դատարան իր պաշտոնում վերականգնվելու համար, սակայն դատարանը բռնել էր գինու գործարանի կողմը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց