Starbucks-ը կաթի փոխարեն բուսական այլընտրանքներ է առաջարկում` հանուն շրջակա միջավայրի պահպանման
Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցն իր հաճախորդներին կոչ է արել հրաժարվել սննդային սովորական բաղադրիչներից` հանուն շրջակա միջավայրի: Ավանդական կաթի փոխարեն հաճախորդներին խորհուրդ է տրվել բուսական այլընտրանքներ օգտագործել, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Ընկերությունից հայտնել են, որ, օրինակ, սուրճի` հարած սերուցքի պատրաստումը շրջակա միջավայրին ավելի շատ վնաս է հասցնում, քան մասնավոր ինքնաթիռի թռիչքը:
Գործակալությունը նշում է, որ կաթնամթերքի արտադրությունն է դարձել ընկերության կողմից ածխածնի արտանետումների հիմնական պատճառը: Starbucks-ից հավաստիացրել են, որ սրճարանների հաճախորդների մոտ 20 տոկոսն արդեն անցել է այլընտրանքային կաթին:
Մինչ 2030 թվականն ընկերությունը ցանկանում է կիսով չափ կրճատել ածխաթթու գազի արտանետումների չափը և աղբավայրեր ուղարկվող աղբի քանակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց