Չինական կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25-ի, բայց ԱՀԿ-ն առայժմ արտակարգ դրություն չի հայտարարում
Չինական 2019-nCov կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 25-ի, իսկ գրանցված դեպքերի թիվը՝ 830-ի։ Այս մասին տեղեկացնում է NY Times-ը՝ հղում կատարելով Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովին։
Մահվան 6 նոր եւ վարակվելու ավելի քան 200 դեպք է գրանցվել վերջին 24 ժամում։
Մի քանի ժամ առաջ երկրի իշխանությունները տեղեկացրել են վիրուսից մահվան առաջին դեպքի մասին բռնկման էպիկենտրոնից դուրս. մահացել է 80 տարեկան տղամարդ Հեբեյ նահանգում, որը մոտ 1000 կիլոմետր հեռու է Ուհան քաղաքից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու համար վիրուսի հետ կապված իրավիճակը, բայց երկօրյա բանակցությունների արդյունքում որոշվել է արտակարգ դրություն չհայտարարել, համենայնդեպս՝ հիմա։ ԱՀԿ փորձագետները մտադիր են նորից քննարկել իրավիճակն առաջիկայում։
Հիշեցնենք, որ 2019-nCov կորոնավիրուսից առաջացող հիվանդություն է հայտնաբերվել Չինաստանի մի քանի խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Թաիլանդում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Սինգապուրում։ Որոշ մասնագետներ հավաստիացնում են, որ հիվանդությունը կարող է սպառնալիք ներկայացնել ամբողջ աշխարհի համար։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր