ԱՄՆ-ը «Կուդս»-ի նոր հրամանատարին սպառնում է Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ
ԱՄՆ-ը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Գանիին սպառնում է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ: Այս մասին Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Եթե նա շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն Է սպասում, քանի որ նախագահ Թրամփը տարիներ շարունակ հասկացրել է, որ ամերիկացիների կամ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան: Դա նոր սպառնալիք չէ: Նախագահը միշտ ասել է, որ վճռական կգործի՝ ի պաշտպանություն ամերիկացիների շահերի: Եվ ես կարծում եմ, որ այժմ իրանական ռեժիմը հասկանում է, որ չի կարող իր ցանկությամբ հարձակվել Ամերիկայի վրա»,- ասել է Հուքը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի օդանավակայանի մոտակայքում սպանվեցին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին եւ եւս 9 մարդ: Էսմայիլ Գանին երկար ժամանակ Սոլեյմանիի տեղակալն էր եւ այժմ նրա մահից հետո նշանակվել է «Կուդս» ուժերի հրամանատարի պաշտոնում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր