ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի կարգադրությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով:
Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի Սարգսյանին»,-ասված է փաստաթղթում:
Ստոլիպինի մեդալը ՌԴ կառավարության պարգևն է, որը կոչվել է ի պատիվ ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Արկադիի Ստոլիպինի: Դրանով խրախուսվում են արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի ոլորտներում ՌԴ կառավարության երկարաժամկետ նախագծերի իրականացման գործում նշանակալի ավանդ ունեցող գործիչները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց