«Ավելի քան 10 միլիոն ուկրաինացի աղքատ է». Գոնչարուկ
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը շվեյցարական Դավոսում Ukrainian Breakfast 2020-ի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի ավելի քան 10 միլիոն բնակիչ աղքատ է: Այս մասին տեղեկացնում է unn.com.ua-ն:
«Ցավոք, ավելի քան 10 միլիոն մարդ` ուկրաինացիներ, մինչև հիմա ապրում են աղքատության մեջ, և քանի դեռ մենք ունենք աղքատ բնակչություն, այդպիսի թվով մարդիկ, որոնք պետք է մտածեն, թե ինչպես կերակրել ընտանիքին, մենք հսկայական նախադրյալներ կունենանք կոռուպցիայի համար»,-նշել է Գոնչարուկը:
Նրա խոսքով` կոռուպցիան վերացնելու համար հարկավոր է համակարգային կերպով բարձրացնել բնակչության կենսամակարդակը:
2019 թվականի դեկտեմբերին Ուկրաինայում գործազրկության մակարդակը նոյեմբերի համեմատ 17%-ով կտրուկ աճ էր գրանցել, և գործազուրկների թիվը հասել էր 338,2 հազար մարդու: Ուկրաինայի տնտեսության, առևտրի և գյուղատնտեսության զարգացման նախարարությունում հայտարարել էին, որ դա սեզոնային երևույթ է և կապված է դաշտային աշխատանքների սեզոնի ավարտի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց