Սպիտակ տունն Ադամ Շիֆին մեղադրել է սուտ խոսելու համար
Սպիտակ տունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆին (դեմոկրատ` Կալիֆոռնիա նահանգից) մեղադրել է ստի համար: Վերջինս Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում հանդես է եկել ելույթով, այս մասին Սպիտակ տունը գրել է Twitter սոցիալական կայքում:
Վարչակազմից նաև հայտնել են, որ սկանդալային հեռախոսազրույցի ամբողջ ընթացքում, նախագահ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի խնդրել հետաքննություն սկսել Ջո Բայդենի որդու դեմ:
«Ադամ Շիֆը ստում է, թե նախագահ Թրամփը հետաձգել է նախագահ Զելենսկու հետ հանդիպումը: Նախագահ Թրամփը Զելենսկուն Սպիտակ տուն է հրավիրել` առանց որևէ նախապայմանի, այն էլ երեք անգամ` ապրիլի 21-ին, մայիսի 29-ին և հուլիսի 25-ին: Առաջին իսկ հնարավորության դեպքում նախագահները հանդիպել են ՄԱԿ-ում»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական էջում:
Ինչպես հայտնի է, նախօրեին Սենատում լսումներ են սկսվել Թրամփի պաշտոնանկության գործով: Որոշում է ընդունվել արագացնել ընթացակարգը, որը կտևի մոտ երկու շաբաթ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, ԱՄՆ Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ լսումների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կանխել են Ուկրաինային վերաբերող հավելյալ փաստաթղթեր ստանալու՝ դեմոկրատների պահանջը:
Ուկրաինայի հարցով փաստաթղթեր տրամադրելուն դեմ է հանդես եկել 53 սենատոր, կողմ է եղել 47 դեմոկրատ սենատոր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատները պահանջել են ներկայացնել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կապերի, ինչպես նաև Ուկրաինայի ռազմական օգնության հետաձգման վերաբերյալ փաստաթղթեր:
Սա ԱՄՆ պատմության մեջ երրորդ պաշտոնանկության գործընթացն է: Նախկինում դա տեղի է ունեցել նախագահ Էնդրյու Ջոնսոնի օրոք` 1868 թվականին, 1998 թվականին էլ նախագահ Քլինթոնի կառավարման ժամանակ: Երկու դեպքում էլ իմպիչմենթի մասին որոշումը կայացվել է Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատը դեմ է հանդես եկել այդ որոշմանը, և նախագահները շարունակել են պաշտոնավարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց