Ավստրալիայի իշխանությունները կորցրել են կապն անտառային հրդեհները մարող ինքնաթիռի հետ
Ավստրալական իշխանությունները կորցրել են կապն ինքնաթիռի հետ, որը Նոր Հարավային Ուելս նահանգում զբաղվում էր հրդեհաշիջման աշխատանքներով: Այս մասին տեղեկացնում է Գյուղական հրշեջ ծառայության Twitter-ի էջը:
«Նոր Հարավային Ուելսի գյուղական հրշեջ ծառայությունը հետաքննում է Նոր Հարավային Ուելսի հարավային մասում ինքնաթիռի հետ կատարված լուրջ դեպքի մասին տեղեկությունները: Կապը կորել է մեծ օդանավի հետ, որն աշխատում էր Սնոուի Մոնարո շրջանում»,- տեղեկացրել է հրշեջ ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:
Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:
Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: Որոշ հատվածներում հրդեհներն այնքան ուժեղ են, որ դրանք արդեն անհնար է օդից մարել:
The NSW Rural Fire Service is investigating reports of a serious incident involving an aircraft in southern NSW this afternoon.
— NSW RFS (@NSWRFS) January 23, 2020
Contact was lost with a Large Air Tanker which was working in the Snowy Monaro area. #nswrfs #nswfires pic.twitter.com/i6u1mlZsZ0


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց