Կանադացին, որը կերել էր իր սպանված ընկերոջ հետույքը, նոր սեր է գտել
Կանադացին, որը կերել էր իր սպանված ընկերոջ հետույքը, նոր սեր է գտել դատապարտված քրեականների համար ծանոթությունների կայքում, հայտնում է USA.one-ը:
Պոռնոդերասան 34-ամյա Լուկա Ռոկո Մանյոտան («աշխատանքային» կեղծանունն է Էրիկա Նյումանա) ցմահ ազատազրկման է դատապարտվել 2012 թվականին ընկերոջը՝ չինացի ուսանող Լին Ցզյունյայի սպանության եւ մասնատման մեղադրանքով: Մանյոտային անվանել են «Կանադական փսիխոպաթ» այն պատճառով, որ ոչ միայն սպանել է, մասնատել եւ իր զոհի միսը համտեսել, այլեւ բռնաբարել է նրա դիակը, իր բոլոր գործողությունները տեսանկարահանել, այնուհետեւ հոլովակը տեղադրել համացանցում: Նա նաեւ սպանվածի մարմնի մասերն ուղարկել է Կանադայի դպրոցներ եւ քաղաքական հաստատություններ:
Մարդասպանը դատարանում փորձել է արդարանալ այն հանգամանքով, որ հոգեկան խանգարմամբ է տառապում, բայց կանադական դատարանը հաստատված է համարել, որ Մանյոտան միանգամայն գիտակցել է իրագործած հանցագործությունը եւ անգամ այն նախապես է ծրագրել:
2015 թվականի հունիսին Canadian Inmates Connect Inc-ի ծանոթությունների ֆորումում գրանցվելուց հետո մարդասպան-մարդակերը ընկերացել է զինված կողոպտիչ Էնտոնի Ջոլինի հետ, որը պատիժ է կրում այն պատճառով, որ լոգարանում սպանել է մեկ այլ դատապարտյալի: Զույգը հիմա նախատեսում է ամուսնանալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց