Չինաստանում տարածվող նոր կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի
Չինաստանում բռնկված 2019-nCoV կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ևս մի քանի մարդ է մահացել:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով չինական աղբյուրին, վերջին տվյալներով՝ զոհերի գրեթե թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 17-ի:
Նախկինում հաղորդվում էր 9 զոհի մասին: Վիրուսով հիվանդացած մարդկանց թիվը ներկա պահին կազմում է 455:
Հունվարի 22-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանում ևս կասկածվում է հիվանդության գրանցման առաջին դեպքը. Շանհայից Սանկտ Պետերբուրգ ժամանած տղամարդուն հոսպիտալացրել են վիրուս ունենալու կասկածանքով:
РИА Новости-ի տվյալներով՝ Հոնկոնգի ղեկավարությունից հայտնել են, որ Ուհան քաղաքից ժամանած զբոսաշրջիկի մոտ նույնպես վիրուս է հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:
Հիվանդության մասին առաջին տեղեկությունները ստացվել են 2019-ի դեկտեմբերին: Նոր վիրուսն սկսել է տարածվել Չինաստանի Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում: Ավելի վաղ հաստատվել է, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց