ԱՄՆ-ն ընդլայնում է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել երկիր. Թրամփ
ԱՄՆ-ը ընդլայնում է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել երկիր։ Այս մասին ասել է նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է AP-ը։
Թե հատկապես քանի երկիր կավելանա ցուցակում՝ հայտնի չէ, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը կավելացնի «մի երկու երկիր»։ Նրա խոսքով՝ նա դա անում է, որպեսզի պաշտպանի Միացյալ Նահանգները։
Գործող արգելքը դադարեցնում է իմիգրացիոն եւ ոչ իմիգրացիոն վիզաները ընդգրկված երկրներից, բայց թույլ է տալիս բացառություններ, այդ թվում ուսանողների եւ նրանց համար, ովքեր «կարեւոր կապեր» են հաստատել ԱՄՆ-ում։
Դա բավական մեղմացում է նշանակում Թրամփի նախնական հրամանի համեմատ, որն արգելում էր Իրաքի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով, արգելափակում էր փախստականների ընդունումը 120 օրով եւ արգելում ուղեւորությունները Սիրիայից։
Նրա հրամանագիրը արգելափակվել էր դատարանների կողմից, ինչը վարչակազմին դրդել էր բազում ամիսներ ջանքեր գործադրել դաշնային հսկողության հստակ չափորոշիչների ու ընթացակարգերի մշակման համար՝ դիմակայելու իրավաբանական գործողություններին։
Գործող համակարգի համապատասխան՝ սահմանափակումները ուղղված են այն երկրների դեմ, որոնք, ներքին անվտանգության նախարարության կարծիքով, ԱՄՆ-ին բավականաչափ տեղեկատվություն չեն տալիս կամ անվտանգության անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկում, ինչպիսին են կենսաչափական տեղեկատվությամբ էլեկտրոնային անձնագրերի տրամադրումը եւ ահաբեկչության մասին տեղեկատվության փոխանակումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց