Նա «շատ բարկացած» աղջիկ է. Դոնալդ Թրամփը` Գրետա Տունբերգի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ գրեթե ոչինչ չգիտի շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգի մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Ինչպես հայտնի է, աղջիկը և ամերիկացի առաջնորդը ելույթ էին ունեցել շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, որը մեկնարկել է հունվարի 21-ին:
«Ես իր մասին իրականում ոչինչ չգիտեմ»,- ասել է նա:
Բացի դա, Թրամփը Տունբերգին «շատ բարկացած» աղջիկ է անվանել:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում շվեդ ակտիվիստուհի, 16-ամյա Գրետա Տունբերգը, որը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն է դարձել, ելույթ էր ունեցել երկրների ղեկավարների առաջ և մեղադրել էր պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:
«Ձեր դատարկ խոսքերով դուք գողացել եք իմ երազանքներն ու իմ մանկությունը: Մարդիկ տառապում են, մարդիկ մահանում են, էկոհամակարգերը ոչնչացվում են: Մենք զանգվածային ոչնչացման շեմին ենք, իսկ դուք միայն կարող եք խոսել փողերի և հավերժական տնտեսական աճի վերաբերյալ հեքիաթների մասին: Ինչպե՞ս եք համարձակվում»,- հայտնել էր դեռահաս ակտիվիստը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց