Լիբանանի վարչապետը խոստացել է բավարարել ցուցարարների պահանջները
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստացել է, որ իր նոր կառավարությունը կաշխատի, որպեսզի բավարարի ցուցարարների պահանջները եւ երկիրը հանի վերջին տասնամյակների վատագույն տնտեսական ճգնաժամից, հայտնում է Reuters-ը։
Այն բանից հետո, որբ երկրի նախագահ Միշել Աունը հաստատել է նոր կառավարության կազմը, Դիաբն ասել է, թե որպես վարչապետ իր առաջին այցը արտասահման կլինի Պարսից ծոցի արաբական երկրներից մեկը։
Նա նոր կառավարությանը «փրկարար թիմ» է անվանել՝ նշելով, որ «արագ, առանց շտապելու» այն կհաղթահարի տնտեսական եւ ֆինանսական հիմնական խնդիրները։
Վարչապետը հայտարարել է, որ իր կառավարությունը կառաջադրի ընտրությունների մասին նոր օրենք, որը կապահովի ազգային միասնականությունը եւ կկատարի ցուցարարների ցանկությունները։
Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը, որում ընդգրկվել են 20 տեխնոկրատ նախարարներ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց