Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի ընտրել
Քանի որ Միացյալ Նահանգները անտեսում է միջուկային խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման վերջնաժամկետը, Փհենյանը այլեւս իրեն կապված չի զգում պարտավորություններին, որոնք ներառում են միջուկային փորձարկումների դադարեցում, եւ կարող է «նոր ուղի փնտրել», հայտնում է Reuters-ը։
«Մենք չենք գտել հիմնավորումն այն բանի, որպեսզի միակողմանիորեն պահպանենք պարտավորությունը, որը մյուս կողմը չի կատարում»,- հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի առաքելության խորհրդական Յու Յուն Չոլը։
Նա Միացյալ Նահանգներին մեղադրել է «ամենադաժան եւ անմարդկային պատժամիջոցների» կիրառման մեջ։ «Եթե ԱՄՆ-ը շարունակի ԿԺԴՀ-ի հանդեպ թշնամական քաղաքականությունը, Կորեական թերակղզու ապառազմականացում տեղի չի ունենա»,- ասել է նա։ «Եթե Միացյալ Նահանգները փորձի ապահովել միակողմանի պահանջների կատարումը եւ համառորեն պատժամիջոցներ կիրառի, Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի փնտրել»,- հավելել է նա։
Դեկտեմբերին Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր, որ կարող է գնալ «նոր ուղով»․ եթե Միացյալ Նահանգները չկարողանա նոր մոտեցումով եւ բանակցություններով արդարացնել նրա սպասելիքները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց