Բիզաչա. ևս մեկ իտալական քաղաք, որտեղ կարելի է տուն գնել 1 եվրոյով՝ առանց պարտադիր ներդրումների
Իտալիայի Կամպանիա մարզում գտնվող Բիզաչա ավանը միանում է 1 դոլարով կամ 1 եվրոյով տներ վաճառող իտալական քաղաքների շարքին:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, գեղատեսիլ բնակավայրում 90 կիսաքանդ տուն է վաճառքի հանվել մեկ եվրոյով: Այդպիսով իշխանությունները մարդկանց խրախուսում են սեփականություն ձեռք բերել այստեղ:
«Մենք կանգնած ենք արտասովոր իրավիճակի առաջ: Լքված տարածքները գնալով շատանում են քաղաքում: Այդ իսկ պատճառով մենք ողջունում ենք ընտանիքներին, որոնք կմիանան մեր պայքարին: Մենք նրանց ավելին ենք առաջարկում, քան մեկ տուն գնելը. իրականում այստեղ կարելի է նոր կյանք սկսել»,- ասել է փոխքաղաքապետը:
Ինչպես նման առաջարկ ներկայացնող բոլոր մյուս քաղաքների դեպքում, այստեղ էլ տուն ձեռք բերողները պարտավորվում են վերանորոգել այն: Սակայն ի տարբերություն մյուս քաղաքների՝ այստեղ ո՛չ սահմանված պարտադիր ներդրում է պահանջվում անել, ո՛չ էլ աշխատանքն ավարտին հասցնելու ժամկետներ են սահմանվում:
Տներն այստեղ հիմնականում պատկանում են տեղի իշխանություններին, քանի որ նախկին բնակիչները լքել են դրանք տարիներ առաջ՝ նոր հնարավորություններ փնտրելով այլ վայրերում: Տուն գնելիս հազվադեպ է անհրաժեշտ լինում կապ հաստատել նախկին տերերի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց