Պորոշենկոյին հարցաքննության կտանեն ուժ կիրառելով
Հետաքննության պետական բյուրոն հայտարարել է, որ ուժով կհարկադրեն Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին հարցաքննության գալ: Այս մասին հայտարարել է բյուրոյի ներկայացուցիչ Օլեգ Կորեցկին, հայտնում է «РБК-Украина»-ն:
Նրա խոսքերով, Ուկրաինայի նախկին նախագահը հերթական անգամ չի ներկայացել վկայի կարգավիճակով հարցաքննությանը: Ընդ որում քաղաքական գործիչը չի խոսել իր չներկայանալու պատճառի մասին:
«Քննիչներն այժմ պատրաստում են նրան ուժով հարցաքննության բերելու փաստաթղթերը»,- հայտարարել է Կորեցկին, մեկնաբանելով նախկին նախագահի նկատմամբ ուժի կիրառման հնարավորությունը:
Նա նաեւ նշել է, որ նախկին նախագահը ստացել է քրեական գործերի հարցաքննությունների ծանուցագրերը:
Ընդհանուր քննվում է 13 գործ, որոնցում Պորոշենկոն ֆիգուրանտ է: Դրանք վերաբերում են պետական դավաճանությանը, օֆշորային ապօրինի դրամական միջոցներին եւ երկրի դատական համակարգին հնարավոր միջամտությանը: Այս գործերից մեծամասնությունում Պորոշենկոն անցնում է որպես վկա: Սակայն 2019-ին հայտնի դարձավ, որ դրանցից երկուսով Պորոշենկոն անցնում է որպես կասկածյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց