Մերկապարուհիները ուժով չեն թողել հաճախորդին հեռանալ
Մեծ Բրիտանիայում քննվում է բավական անսովոր մի հանցագործություն։ Ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ For Your Eyes ակումբի մերկապարուհիները ուժով չեն թողել, որ հաճախորդներից մեկն հեռանա եւ դատարկել են նրա բանկային հաշիվը։ Հաճախորդը ակումբ է մտել առավոտյան 4,25-ին եւ հեռացել կեսօրին մոտ։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։
Վերջինս հավաստիացնում է, որ մերկապարուհիները ուժով չեն թողել, որ դուրս գա անհատական պարի համար նախատեսված խցիկից նույնիսկ այն ժամանակ, երբ տղամարդու մոտ մի քանի անգամ սրտխառնոց է սկսվել եւ չդիմանալով նա փսխել է։ Երբ վերջապես նրան հաջողվել է հեռանալ ակումբից, պարզել է, որ իր հաշվից անհետացել է 33 հազար ֆունտ ստեռլինգ։ Իրավապահները պարզել են, որ այդ գումարի մի մասը փոխանցվել է ակումբի հաշվին, մյուսը՝ մերկապարուհիներից մեկի անձնական հաշվին, սակայն հաճախորդ տղամարդը չի հիշում, թե ինչպես է այդ փոխանցումները կատարել։ Մերկապարուհիները ձերբակալվել են, ակումբը դադարեցրել է գործունեությունը մինչեւ քննության ավարտը։ Մերկապարուհիներին մեղադրանք է առաջադրվել անձին բռնի կերպով ազատ տեղաշարժման իրավունքից զրկելու հոդվածով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց