Հաֆթարը հրաժարվել է Բեռլինում ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը
Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը Բեռլինում կայացած համաժողովի ժամանակ հրաժարվել է հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Մոսկվայում գտնվող դիվանագիտական աղբյուրը:
«Իրեն տարօրինակ էր պահում. անջատեց հեռախոսը, կապի դուրս չէր գալիս, ոչ ոքի չնախազգուշացնելով` հեռացավ»,-տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Լիբիայում իրավիճակի կայունացմանն ուղղված միջազգային համաժողովը տեղի է ունեցել Բեռլինում հունվարի 19-ին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Եգիպտոսի առաջնորդները, , ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Համաժողովի արդյունքում կողմերը փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պետք է մի շարք խնդիրներ լուծի Լիբիայում:
Հաֆթարն անցյալ տարվա ապրիլից սկսած հարձակումներ է կազմակերպում մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ գործողությունների մի քանի ամսում արդեն մահացել է 1000-ից ավելի մարդ:
Երկրում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց