Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցությունից: Այս մասին հայտնել է երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախատեսված էր, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական համաժողովին մասնակցելու համար,- ասել է նա: - Չնայած պաշտոնական հրավերին, նա, սակայն, փոխել է իր ծրագիրը, ուստի այս ուղեւորությունը չի կայանա»:
Մուսավին չի հստակեցրել Դավոս ուղեւորությունից Զարիֆի հրաժարվելու պատճառները:
Հունվարի 21-24-ը Դավոսում տեղի է ունենալու 50-րդ հոբելյանական Համաշխարհային տնտեսական համաժողովը: Համաժողովի գործնական ծրագիրը մոտ 400 նստաշրջան է ունենալու, որոնց ժամանակ ելույթ է ունենալու ավելի քան 600 խոսնակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց