Էրդողանը հրաժարվել է Լիբիայի վերաբերյալ համաժողովի մասնակիցների հետ ընթրիքից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է DPA գերմանական գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահը հեռացել է Լիբիայի վերաբերյալ համաժողովից, որը կիրակի տեղի է ունեցել Բեռլինում։
Խոսքն այն մասին չէ, որ Էրդողանը վաղաժամ որոշել է հեռանալ համաժողովից, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գրասենյակին։ Թուրքիայի նախագահը պարզապես չի մնացել հանդիպման մասնակիցների ընթրիքին, ընդգծել է աղբյուրը։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ համաժողովից հեռացել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Հիշեցնենք, որ Լիբիայի վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովը սկսվել էր կիրակի, Բեռլինում։ Մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ, Թուրքիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների, ինչպես նաեւ ԵՄ եւ ՄԱԿ ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են, թե ինչպես հրադադար հաստատեն եւ վերսկսեն քաղաքական գործընթացը, ինչպես նաեւ դիտարկել են ամփոփիչ հայտարարության նախագիծը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր