Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահին՝ բանտում ամերիկացու մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն վրդովմունք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ Հալիլ Աս-Սիսիին եգիպտական բանտում 54-ամյա ամերիկացի Մուստաֆա Քասեմի մահվան կապակցությամբ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Քասեմը պնդում էր, որ հայտնվել էր բանտում սխալմամբ եւ հայտարարել էր հացադուլ, որից հետո մահացել էր:
Բեռլինում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Աս-Սիսիի հետ զրույցում Պոմպեոն անվանել է բանտում ամերիկացու մահը «անիմաստ եւ ողբերգական»:
Եգիպտական բանտում նյույորքյան ավտոդիլերի մահը մեծ աղմուկ է բարձրացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում, իսկ ակտիվիստները սկսել են կոչ անել ԱՄՆ-ին պատժել իր մերձարեւելյան միությանը՝ կրճատելով ֆինանսական օգնությունն անվտագնության ոլորտում:
Եգիպտոսին ԱՄՆ-ի տրամադրած ռազմական օգնության շրջանակում ամեն տարի տրամադրվում է 1.2 մլրդ դոլար:
Քասեմը բերման էր ենթարկվել 2013 թվականին ակցիան ցրելու ժամանակ, որի հետեւանքով զոհվել էին հարյուրավոր մարդիկ: Նրան դատապարտել էին 15 տարվա ազատազրկման բանտում, սակայն ամերիկացին պնդում էր, որ անմեղ էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց