Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի ափերին հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը
Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի մտադրությունը՝ Կիպրոսի բացառապես տնտեսական գոտում հետախուզական և հորատման աշխատանքները սկսելու մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը-ն՝ հղում տալով Եվրոպայի արտաքինքաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչին:
Այսպես է Եվրամիությունը արձագանքել թուրքական իշխանության այն հայտարարությանը, թե Կիպրոսի ափերին նոր գործողության համար նոր նավ է ուղարկվել:
ԵՄ-ից հայտնել են երկխոսությանը նպաստող իրավիճակ ստեղծելուն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտության մասին:
«Տարածաշրջանում հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը, ցավոք, գնում է հակառակ ուղղությամբ»,- ասվում է Եվրոպայի արտաքինքաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, որը տարածվել է այսօր Բրյուսելում:
Հայտարարության մեջ նշվում է, որ պետք է պահպանել միջազգային ծովային իրավունքը, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը, ինչպես նաև հարգել ծովափնյա երկրների ինքնիշխանությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց